Երևան քաղաքի Արաբկիր և Քանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հովիկ Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լազերային պտտիչ սարքով կեղծել է Երևան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2011 թ-ի թիվ Ե-8566/1/ գրության տպագիր գրառումները, ՀՀ զինանշանը և ԵԱՔԴ/1366/02/11 քաղաքացիական գործի որոշումն ամբողջությամբ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net