Կադաստրում կնքվող` նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը

ՀՀ Կառավարության 2011 թվականի որոշմամբ հաստատվել են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը:

 

Այդ պայմանագրերն են`

1.անշարժ գույքի բաժանման պայմանագիր,

2.անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր,

3.բնակելի տարածության օգտագործման իրավունքի պայմանագիր,

4.ցմահ ռենտայի պայմանագիր,

5.անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր,

6.հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր,

7.մշտական ռենտայի պայմանագիր,

8.անշարժ գույքի վարձակալության պայմանագիր,

9.շենքի կամ շինության վարձակալության պայմանագիր,

10.անշարժ գույքի միավորման պայմանագիր,

11.անշարժ գույքի վաճառքի պայմանագիր,

12.բնակելի տարածության վարձակալության պայմանագիր,

13.անշարժ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր,

14.կամավոր սերվիտուտի պայմանագիր, անշարժ գույքի գրավի պայմանագիր,

15.անշարժ գույքի վաճառքի և գրավի (հիփոթեքի) եռակողմ պայմանագիր,

16.անշարժ գույքի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր:

 

Նշված պայմանագրերը կարող են կնքվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներում` առանց նոտարական վավերացման:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել