ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին հրազենային վնասվածք հասցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ոստիկանության փոխանցմամբ, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net