Iravaban.net-ի լրագրողին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնեցին, որ աջ անրակի հատվածում ստացված հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Այժմ բժիշկները պատրաստվում են վիրահատել Պարույր Հայրիկյանին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքը տեղ է ունեցել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տպագրիչների թիվ 9 շենքի հարևանությամբ:
Աղբյուր՝ Իրավաբան.net