ԱՄՆ-ում 36 տարվա ազատազրկումից հետո 3 անձ արդարացվել է․ նրանք պատիժը կրում էին չկատարած հանցանքի համար

Երեք տղամարդ, որոնք իրենց չկատարած սպանության համար 36 տարի են անցկացրել ճաղերի հետևում և ազատ են արձակվել բանտում եղած ժամանակ իրենց անմեղությունը հաստատող նոր ապացույցներ գտնելուց հետո:

Ալֆրեդ Չեսթնաթը, Ռանսոմ Ուոթկինսը և Էնդրյու Սթյուարտը դեռահասներ էին, երբ 1983 թվականի նոյեմբերին ձերբակալվեցին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում 14-ամյա Դեվիդ Դուկետի սպանության մեղադրանքով:

Աշակերտը սպանվել էր Հարլեմ Փարկքի ավագ դպրոցի ճանապարհին պարանոցին արձակված կրակոցով այն բանի համար, որ հագին եղել էր Ջորջթաուն համալսարանի բասկետբոլի թիմի խորհրդանիշով բաճկոն։

CNN-ը հայտնում է, որ սպանության օրը,  Չեսթնաթը, Ուոթկինսը որոնք այդ ժամանակ 16 տարեկան էին և 17-ամյա Սթյուարտը, որոնք այլ դպրոցում էին սովորում, գնում էին Հարլեմ Փարկք իրենց նախկին ընկերներին և ուսուցիչներին հանդիպելու համար։

Անվտանգության աշխատակիցը ցուցմունք է տվել, որ նա դուրս է հանել եռյակին և նախքան դպրոցի դռները կողպելը, ժամը 12.45-ին, կրակոցից կես ժամ առաջ, տեսել, որ նրանք քայլում են փողոցով։

Երեք ընկերները դատապարտվել են սպանության համար՝ հիմնվելով վկայի ցուցմունքների վրա և Չեսթնաթի ննջասենյակում հայտնաբերված Ջորջթաուն համալսարանի բասկետբոլի թիմի խորհրդանիշով բաճկոն գտնելու փաստին:

Եռյակը միշտ պնդել է իրենց անմեղ լինելու փաստը, իսկ նրանց վաղաժամկետ ազատումը մերժել են այն պատճառով, որ նրանք հրաժարվել են խոստովանել, որ իրենք են կրակել։

Գործը, ի վերջո, վերաբացվեց այս տարվա սկզբին այն բանից հետո, երբ Չեսթնաթի, ով երբևէ չէր հրաժարվել գործը վերաբացելու համար պայքարելուց, տեսագրություն տրամադրելու հայցապահանջ էր ներկայացրել և բացահայտել դատաքննության ընթացքում պաշտպանական թիմից և դատավորներից թաքնված ապացույցներ, հայտնում է CNN-ը։

Չեսթնաթը նոր ապացույցներով նամակ էր ուղարկել նահանգի Բալթիմոր քաղաքի դատախազ Մերիլին Մոսբիի Դատապարտյալների բարեվարքության բաժին:

Դատախազներն այժմ ասում են, որ ոստիկանության հաղորդագրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ վկաներ ոստիկանությանը հայտնել են, որ կրակել է մեկ այլ կասկածյալ, որը հանցագործության պահին 18 տարեկան էր:

Մի ուսանող հայտնել է, որ նրան տեսել է այն ժամանակ երբ վերջինս զենքը գցել է և դեպքի վայրից փախել երբ ոստիկանությունը ժամանել է դպրոց։ Սակայն այդ ժամանակ իշխանությունները իրենց քննությունը կենտրոնացրել էին եռյակի վրա:

Գործում ներգրավված դատախազի օգնականը, 1984-ին դատարանին հայտնել էր, որ իրավապահները որևէ հաղորդում չունեն երեք ամբաստանյալների մեղքի վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության գրառումներում նշված էին 18-ամյա անձի մասնակցության վերաբերյալ հաղորդումներ։

Դատավորը կնքել էր այդ փաստաթղթերով ծրարը, սակայն դրանք նույնպես անցյալ տարի Չեսթնաթի ձեռք բերված տեղեկությունների մեջ էին:

Երկուշաբթի օրը, երբ դատավորը չեղարկեց նրանց մեղադրական դատավճիռները, իսկ դատախազները հանեցին մեղադրանքը, Չեսթնաթը, Ուոթկինսը և Սթյուարտը ազատ են արձակվել բանտից։

Շրջանային դատարանի դատավոր Չարլզ Պետերսը տղամարդկանց ասել է. «Քրեական արդարադատության համակարգի անունից, չնայած, վստահ եմ, որ դա ձեզ համար շատ քիչ նշանակություն ունի, ես պատրաստվում եմ ներողություն խնդրել», – հայտնում է «Բալթիմոր Սան-ը»:

 «Այս դեպքը պետք է դաս լինի բոլորի համար և ցույց տա, որ հապշտապ լուծումներ փնտրելը կարող է ողբերգական արդյունքների հանգեցնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել