ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախում նախօրեին ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այսքանը»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ News.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով` Արցախի զինված ուժերը նախօրեին գիշերը կասեցրել են ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ըստ հրապարակման` դիվերսիոն ներթափանցման փորձն իրականացվել է Մարտակերտի ուղղությամբ երկու խմբերով՝ 20 և 14 հոգուց բաղկացած։