Փարիզի վերաքննիչ դատարանը կասեցրել է վերակազմակերպման պլանի գործողությունը, որը նախկինում ընդունել էր ֆրանսիացի ավտոարտադրող PSA Peugeot Citroen-ը: Դրա մասին հայտարարել է աշխատողների փաստաբան Ֆյոդր Ռիլովը:
Անցած տարվա հուլիսին Peugeot Citroen-ը պաշտոնապես հայտարարել էր վերակազմակերպման պլանի շրջանակներում 8.000 աշխատատեղերի կրճատման իր մտադրության մասին: Այն ժամանակ հայտարարվում էր, որ ավտոկոնցեռնը պլանավորում է Փարիզի արվարձան հանդիսացող Օլնե սու Բուա-յում փակել իր գործարանը, որի արդյունքում անգործ կմնան 3.000 աշխատողներ: Տեղեկացնում www.unionstoday.ru-ն:
Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է կրճատել 1.400 աշխատող Ռեննում գտնվող գործարանում: Դրան կհաջորդի նաև կողմերի համաձայնությամբ ևս 3.600 աշխատողի աշխատանքից ազատում: Ընկերությունում այդպիսի ծայրահեղ միջոցներին դիմելու անհրաժեշտությունը բացատրում էին Եվրոպայում ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի անկմամբ: PSA-ան խոստացել էր կրճատված աշխատողներին ապահովել այլ աշխատատեղերով:
Նշվում էր, որ Օլնե սու Բուա-յում գործարանի փակումը կլինի Ֆրանսիայում վերջին 20 տարվա ընթացքում ավտոգործարանի փակման առաջին դեպքը: Ներկայումս գործարանը չի աշխատում մի քանի օր առաջ մեկնարկած աշխատողների գործադուլի պատճառով:
Վերակազմակերպման պլանի չեղյալ համարումը պահանջել է Faurecia-յի աշխատողների արհմիությունը: Faurecia-ան հանդիսանում է ավտոպահեստամասեր արտադրող ընկերություն և այն Peugeot Citroen-ի հիմնական մատակարարներից և դուստր ձեռնարկություններից է:
Faurecia-այի աշխատողները մտահոգված են նրանով, որ PSA-այում կրճատումները կարող են ազդել նաև իրենց ընկերությունում աշխատատեղերի քանակի վրա: Ուստի այդ ընկերության արհեստակցական միությունը դիմել է դատարան բողոքելով, որ կոնցեռնը չի տրամադրել տեղեկատվություն վերակազկարերպման արդյունքում իր «դստեր» ֆինանսական դրության վրա հնարավոր ներազդեցության մասին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net