6 ավտովթար Սարալանջում

Այսօր Իրավաբան.net-ի թղթակցի համար երեխային մանկապարտեզ ուղեկցելը, աշխատանքի հասնելը, նման է եղել մեծ փորձության:

 

 

Սարալանջում մերկասառույցի հաստ շերտը ոչ միայն իսկական աղետ է եղել վարորդների համար, որոնք չգիտեին ինչպես ղեկավարել անվադողերը, այլ նաև հետիոտնների համար, ովքեր չէին կարողանում ղեկավարել անգամ սեփական ոտքերը: Իսկ այս ամենի պատճառը համապատասխան մարմինների անգործությունն է, ովքեր, կարծես թե, սպասում են արևի դուրս գալուն, որ նոր անցնեն իրենց պարտականությունների իրականացմանը, իսկ որոշ հատվածներում իրենց պարտականություններն ամբողջովին հանձնել են արևի կախարդական ճառագայթներին:

 

Չմոռանանք, որ, արևի դուրս գալուն պես, թեև փողոցները փոքր-ինչ ապահով են դառնում, սակայն այս դեպքում էլ այլ փորձություն է առաջանում՝ քայլել այնպես, որ գլխիդ ոչ մի սառույցի հարված չհասնի:

 

Հետաքրքիրն այն է, որ նման օրերին հիմնականում հեռուստատեսությամբ ականատես ենք լինում, թե ինչպես են մաքրում քաղաքը և փողոցներն ազատում մերկասառույցից ու, համադրելով աչքիդ տեսած ու լսածը, թվում է, թե մեր քաղաքի մասին չէ խոսքը, կամ էլ մեր քաղաքի այն հատվածների, որով պետական այրերը գնում են աշխատանքի:

 

Այսօր Իրավաբան.net-ի թղթակիցը, Սարալանջի փողոցով անցնելիս (մոտավորապես 15 րոպեների ընթացքում), ականատես է եղել 6 ավտովթարների:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել