Տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը կառաջացնի տուգանք․ նախագիծ

Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Շաքե Իսայանը առաջարկում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարել։

Նախագծով նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը` կառաջացնի տուգանքի նշանակում` 30 հազար դրամի չափով։

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է կառաջացնի տուգանքի նշանակում՝ 250 հազար դրամի չափով։

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 հազար դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել