Լուկաշենկոն որոշել է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին:

Այս մասին գրում է Lenta.ru-ն։

Նա նշել է, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն նախագահի պաշտոնը կլքի միայն բելառուսցիների պահանջով։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում փոխել երկրի Սահմանադրությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել