Ինչո՞ւ է ծեծել նախկին կնոջն ու Զոքանչին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկինում 2 անգամ դատվածություն ունեցող Սեյրան Ա.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

 

Սեյրան Ա.-ը մեղադրվում է նրանում, որ 13.10.2012թ. ժամը 13:00-ի սահմաններում իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է իր նախկին կնոջը` Վ. Միլիտոնյանին և սպանության սպառնալիքներ է տվել նրա հասցեին:
22.10.2012թ. ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանել է Վ. Միլիտոնյանի և վերջինիս մոր` Ն. Ավագյանի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

 

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել