Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արշավիր Զ.-ի, Արտակ Ս.-ի, Արմենուհի Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Արշավիր Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ, դեկտեմբերի 30-ին առանց նշված դասընթացներին մասնակցելու, կազմել և կեղծ դիպլոմ է տվել Արմենուհի Ս.-ին օգտագործելու նպատակով: Կեղծ դիպլոմը ստորագրվել և հաստատել է իր կողմից:
Արտակ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացրել է իրավունք վերապահող կեղծ վկայականը 2011թ. դեկտեմբերի 30-ին,այն տրամադրել է քրոջը` Արմենուհի Ս.-ին:
Արմենուհի Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ-ի դեկտեմբերի 30-ին եղբոր միջոցով ստանալով կեղծ վկայականը`աշխատանքի է ընդունվել Դեբեդի միջնակարգ դպրոցում որպես հաշվապահ:
Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net