Նոյեմբերի 3-ին հաղորդվել էր Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 64-ամյա Գագիկ Սիմոնյանի անհայտ կորելու մասին:
Նոյեմբերի 9-ին, ժամը 13-ին, Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից հաղորդում է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, Իշխանավանքի մոտ, ձորի մեջ հայտնաբերել են դիակ:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
Ոստիկանության Մարտունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը Լիճք գյուղի բնակչի՝ Գագիկ Սիմոնյանի դիակն է՝ առանց բռնության հետքերի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: