Յուրի Խաչատուրովը միացել է Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեմ ստորագրահավաքին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մասնակցել է «Կամք» նախաձեռնության ստորագրահավաքին՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը՝ նշելով, որ իրենց հաղթարշավը շարունակվում է:

Նշենք, որ «Կամք» նախաձեռնության անդամները շուրջ 3 ամիս է՝ ստորագրահավաք են իրականացնում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման: Նրանք համարում են, որ կոնվենցիայի ընդունումը դեմ է հայկական ավանդական արժեքներին և այլասերելու է երկիրը:

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկն է, նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։ Յուրի Խաչատուրովի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել