Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայողների համար՝ 35 միլիոն դրամ, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ 25 միլիոն դրամ. օրինագիծ՝ զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է  «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարել և սահմանել, որ պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում տրամադրել 35.000.000 դրամ փոխահոտուցում:

Հարցը այժմ քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, նախագիծը ներկայացնում է պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25.000.000 դրամ, պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15.000.000 դրամ:

Հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ անձի առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունենալու դեպքում:

Այս պահին հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետևաբար, սույն նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը: Ավելին, քննարկվող օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը նույնպես նախատեսում է շահառուների այլ շրջանակի եւ հատուցումների ավելացնում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից:

Այսպիսով, հաշվի առնելով հիմնադրամի գործունեության նպատակը, ինչպես նաև  մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելի մեծ ծավալի հատուցման կարեւորությունը, առաջարկում ենք հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով:

Մանե Թանդիլյանը առաջարկեց նիստը փակ ռեժիմով շարունակել, որպեսզի վերջինս կարողանա հաշվարկների համար հիմք հանդիսացող թվերը ներկայացնել։

Որոշվել է, որ հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հանձնաժողովի հաջորդ նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել