Աղբանոցի վերածված Կորեայի ձորի տարածքը մաքրվել է աղբից։
Այս մասին տեղեկանում ենք Արաբկիրի թաղապետարանից։ Տարածքն ամբողջությամբ մաքրվել է աղբից՝ հույսով, որ տարբեր տեսակի թափոնների անցանկալի կուտակումներ այստեղ այլևս չեն լինի։ Կրկին խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ լինել ուշադիր և թույլ չտալ շինաղբի կուտակում դրա համար չնախատեսված վայրում։