Պարզաբանում՝ Նիկոլ Փաշինյանի Արցախի Հանրապետություն պետական ուղղաթիռով մեկնելու մասին

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մի քանի լրատվականներ գրեցին այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական ուղղաթիռով մեկնել է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին։

Տեղեկությունը կեղծ էր։

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կենտրոնին հայտնել է, որ վարչապետը գտնվում է Արցախում, սակայն այնտեղ մեկնել է մեքենայով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել