ԴԱՀԿ ծառայության 20 աշխատակիցներ խրախուսվել են

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2012 թվականի գործունեության արդյունքները, ըստ օրակարգի ներկայացվել հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։

 

Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից հայտարարվել է 2012 թվականի կատարված աշխատանքների արդյունքներով խրախուսումներ: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 20 աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով, հուշանվերներով պարգևատրվել է 5 աշխատակից, ավագ հարկադիր կատարողի պաշտոնների են նշանակվել 3 մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ, մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականությունները և 2012 թվականի առաջադրանքները պատշաճ կատարելու առիթով դրամական պարգևատրումների են արժանացել:

 

Այս տարի առաջին անգամ սահմանվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի «Լավագույն բաժին» փոխանցիկ մրցանակ, որն այսուհետ ամենամյա բնույթ է կրելու: 2012 թվականի կատարված աշխատանքների արդյունքներով այդ մրցանակը ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը շնորհեց Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել