Facebook-ը փոխելու է իր պատկերանշանը։ Այս մասին հայտնել է ընկերության մարքեթինգի գլխավոր պատասխանատու Անտոնիո Լուչիոն։
Վերը նշված պատկերանշանը նախատեսված է ներկայացնել բացառապես Facebook-ին պատկանող WhatsApp-ում և Instagram -ում (ի թիվս այլ բաժինների): Facebook անունով սոցիալական մեդիայի ծառայության համար պատկերանշանը կմնա նույնը (այն, ինչ պատկերված է գլխավոր նկարում)։
Փոփոխությունների հիմնական պատճառն այն է, որ շատերը չգիտեն՝ Instagram-ը և WhatsApp-ը պատկանում են Facebook-ին և ընդհանրապես այլ ինչ ծառայություն է մատուցում ընկերությունը։
Ակնկալվում է, որ նոր պատկերանշանը կանդրադառնա Facebook-ին պատկանող տարատեսակ արտադրանքների վրա առաջիկա շաբաթներին: