Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո կանչվել է Թուրքիայի ԱԳՆ նախարարություն

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթթերֆիլդը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից  հետո կանչվել է Թուրքիայի ԱԳՆ նախարարություն:

Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Հոկտեմբերի 29-ին  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց պատժամիջոցների փաթեթին Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի դեմ՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի ռազմական գործողությունների և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:

Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը մեծամասնության քվեարկությամբ հաստատեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Նման բանաձևեր տասնամյակներ քննարկվել են կոնգրեսականների կողմից, բայց կողմ չեն քվեարկվել: Ըստ ամերիկացի դիտորդների՝ այս քայլերը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կհանգեցնեն լուրջ վատթարացման:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել