Շատերին հետաքրքրող հարցերից է. արդյոք մատակարարը կարող է դադարեցնել բաժանորդի էլեկտրական, ջերմային էներգիայի կամբնական գազի մատակարարումը:
Այս հարցի պատասխանը տրված է օրենքով:
Նախ և առաջ նշենք, որ սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը (ծառայություններիմատուցումը) կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը պարտավորվում է այդ պայմանագրով,օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատակարարել էներգիա, բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա և վճարելդրա համար:
Էներգամատակարարման և գազամատակարարման պայմանագրերով սահմանվում են մատակարարման (սպառման) պայմաններնօրենքներին, այլ իրավական ակտերին և մատակարարման ու օգտագործման կանոններին համապատասխան:
Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետևանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքովսահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:
Մատակարարման պայմանագրով սահմանված կարգով մատակարարը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել էներգամատակարարումից (գազամատակարարումից), եթե սպառողը`
ա) իր պատասխանատվության տակ գտնվող էներգիան կամ բնական գազը սպառել է հաշվառքի սարքի միտումնավոր խախտումներով,որոնք հանգեցրել են հաշվառվող էներգիայի կամ բնական գազի քանակության նվազեցման.
բ) էներգիան և (կամ) բնական գազը ծախսվել են առանց մատակարարման պայմանագրում գրանցված հաշվառքի սարքի կամհաշվառքի սարքի շրջանցումով:
Մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը, եթեվճարումները հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում չեն կատարվում:
Նախքան սպառողի էներգամատակարարման և (կամ) գազամատակարարման դադարեցումը մատակարարը պարտավոր է կիրառելհանձնաժողովի սահմանած բոլոր նախազգուշական միջոցները:
Մատակարարը վերականգնում է խախտումներ թույլ տված սպառողի մատակարարումը` սպառողի կողմից վնասը փոխհատուցելուցկամ իր համար ընդունելի պայմաններով սպառողից վնասի փոխհատուցման երաշխիքներ ստանալուց հետո:
Եթե սպառողը էներգիան և (կամ) բնական գազն սպառում է առանց պայմանագրի (ապօրինի սպառում), ապա մատակարարնանմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը և պահանջում վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այս մասին առավել մանրամասն տեղեկացեք այստեղ` https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=c3zS4bHuTFo#!
Աղբյուրը` Իրավաբան.net