Պարոն Վերմիշյան, կներեք, բայց կոռեկտ արտահայտություն չեք անում․ Նիկոլ Փաշինյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Կառավարության նիստին, հոկտեմբերի 24-ին հավանության է արժանացել «Տիեզերական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ-ում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։ Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն: Նախատեսվում է նաև տիզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում, որը հնարավորություն կնձեռնի հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումը և վերահսկողությունը, ինչպես նաև կապահովի համապատասխան մուտքեր ՀՀ պետբյուջե: Կսահմանվեն նաև հարկային արտոնություններ տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանում։ Միաժամանակ, քանի որ նախագծով սահմանվում են պարտադիր վարքագծի կանոններ և նախատեսվում են որոշակի պարտավորություններ լրացումներ է կատարվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ սահմանելով պատասխանատվություն օրենքով նախատեսված պարտավորությունների չկատարման համար:

Օրինագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակություն, դիտարկումներ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենդրական նախաձեռնությանը, նշել է, որ վատ չէ բիզնեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծելը: «Կարծում եմ՝ դա պետք է լինի մեր խնդիրներից մեկը, որովհետև հարկային արտոնության փիլիսոփայությունը ո՞րը պետք է լինի, որ թեկուզ ինքը նոմինալ տոկոսային առումով քիչ հարկ վճարի կամ չվճարի, բայց դրա գործունեության արդյունքում ավելի շատ հարկային միջոցներ գեներացվեն, որովհետև չկա առանձին վերցրած ոլորտ կամ ընկերություն: Ցանկացած ընկերության գործունեություն ունի որոշակի ազդեցություն այլ ընկերությունների, այլ ոլորտների վրա: Այնպես որ, ես չէի վախենա դրանից, որ մենք ինչ- որ ոլորտների համար ստեղծենք առանձնահատուկ, հարմարավետ պայմաններ, որոնք մեր երկրի համար ունեն առաջնահերթ նշանակություն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է բարձրացրած հարցերի շրջանակը քննարկել արդեն կոնկրետության մեջ՝ հասկանալու համար, թե ինչն ինչ արդյունք է բերում:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ անձնական տվյալների մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումների, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ սահմանելու միջոցով ապահովել քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները: Կսահմանվի պացիենտների իրավունքների և պարտականությունների ճշգրտված, ավելի հստակ շրջանակ, ինչը կապահովի պացինետների իրավունքների առավել արդյունավետ իրացումը: Կսահմանվեն նաև իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար: Օրենսդրորեն կկանոնակարգվեն լայնածավալ արտակարգ իրավիճակների կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները: Բժշկական փորձաքննությունների ցանկի ճշգրտմամբ կկարգավորվեն օրենսդրական առկա բացերը, կսահմանվեն պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը:

Թեման ամբողջությամբ՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել