Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել՝ ֆոտբոլիստ Էդուարդ Թաթոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էդուարդ Նասիբի Թաթոյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ Էդուարդ Նասիբի Թաթոյանի 26 տարին լրացել է 2019 թվականին օգոստոսի 9-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրան ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Էդուարդ Նասիբի Թաթոյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և կարևորվում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին»։
Հավելենք, որ նա հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունը նախագիծը մշակել է մի ֆուտբոլիստի մասին, որը Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված չէ:
Ազգային հավաքականի կազմում են.