Հանրապետության 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հեկտար հողատարածք

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի հերթական  նիստի ընթացքում,  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կներկայացնի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին  նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է:

Հանրապետության  6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք:

Նախադրյալներ կստեղծվեն Հանրապետությունում գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր պրոդուկտներ, կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։

Նախատեսվում է Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությանը գրանցված կարկուտի և գարնանային ցրտահարությունների հետևանքով պատճառված վնասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել