Երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցողներին մատուցվող խնամքի ծառայություները առաջարկվում է տրամադրել պետական վկայագրի միջոցով

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի հերթական  նիստի ընթացքում,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կներկայացնի ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայություները պետական վկայագրի միջոցով տրամադրելու:

Առաջարկվում է, որ յուրաքանչյուր շահառուի՝ իր գնահատված կարիքին համապատասխան, տրամադրվում է մեկ պետական վկայագիր: Պետական վկայագրի հիման վրա շահառուին խնամքի ծառայությունները կտրամադրվեն հավաստագրված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից:

Պետական վկայագրի հիման վրա կազմակերպությունը կտրամադրի խնամք :

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետական վկայագրի միջոցով ծառայություն ստանալը կընտրի շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության մարմինը: Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը խնամքի ծառայությունից օգտվելու նպատակով պետական վկայագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով կարող է դիմել՝

1) երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրելու  դեպքերում՝ նախարարություն, որը պետական վկայագիրը տրամադրում է ՀՀ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից տրված՝ երեխային շուրջօրյա խնամք տրամադրելու վերաբերյալ եզրակացության հիման վրա.

2) երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու դեպքերում՝  սոցիալական աջակցության տարածքային մարմիններին.

3) տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամք (շուրջօրյա, տնային պայմաններում) տրամադրելու դեպքերում՝ ՍԱՏՄ:

Շահառուի դիմումը ստանալուց հետո,երեխաների շուրջօրյա խնամքի  դեպքում՝ նախարարությունը, իսկ մնացած դեպքերում՝ ՍԱՏՄ-ն կկազմակերպեն խնամքի տրամադրման գործընթացը՝ շահառուին տրամադրելով պետական վկայագիր և այդ մասին ՍԱՏՄ-ն  գրավոր 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով նախարարությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել