Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի է ունեցող հերթական նիստի ընթացքում քննարկվեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից նոերկայացված Աշախտանքային օրենսգրում լրացում կատարելու նախագիծը, երկրորդ ընթերցմաբ և աբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանը, նշեց որ նախնական տարբերակում, իր առաջարկությամբ փոփոխություններ են եղել:
«Ըստ նախագծի 10 և ավելի աշխատողներ ունեցող ընկերությունները աշխատավարձի վճարումները հունվարի 1-ից պետք է կատարեն անկանխիկ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ աշախատողը դիմում է գրում որպեսզի ստանա կանխիկ եղանակով: Այս ընթացքում բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, մեր մտահոգություն այն էր, որ մարզերում նման հնարավորություններ չկան, այդ պատճառով՝ տարածական առումով, սահմանափակումներ են մտցվել , և այդ օրենքը կգործի միայն Երևանում», -նշեց պատգամավորը: