Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լարցումներ կատարելու նախագիծը:
Նածագծով նախատեսվում է, որ ծնողական իրավունքներից կզրկվի, այսուհետ նաև այն ծնողը, ով ունի հոգեկան և վարքային խանգարումներ, տառապում է հոգեներգործուն նյութերի չարաշահմամբ պայմանավորված խրոնիկ հիվանդությամբ, որոնք համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, կարող են խոչընդոտել ծնողական իրավունքների իրականացմանը:
Երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննվելիս, խնամակալության և հոգաբարձության մարմինը կպարտավորվի անցկացնել երեխայի և այն անձի կյանքի պայմանների հետազոտություն, որը հավակնում է երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան կներկայացնի հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, ինչպես նաև սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կառուցվածքում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը:
Որդեգրվողը ձեռք կբերի կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ այսուհետ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձը ձեռք կբերի ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ:
Ըստ նախագծի, որդեգրել ցանկացող անձանց՝ ՀՀ մշտապես բնակվող ՀՀ քաղաքացների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրման ենթակա երեխային՝ ՀՀ մուտք գործելու թույլտվության կամ անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, այդ թվում որդեգրման գործընթացը կազմակերպելու, որդեգրման ընթացակարգով նախատեսված դիմումների, համաձայնությունների, հայտարարությունների, վկայականների և այլ փաստաթղթերի ձևերը կհաստատվեն ՀՀ կառավարության կողմից: