Հիմնական ի՞նչ սկզբունքներով են ընտրվել շենքերը, որոնց տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն

Ինչպես արդեն հայտնել ենք,  մի շարք շենքերի տանիքներին՝ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակներում, արևային համակարգեր կտեղադրվեն։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը որոշ մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ։

«Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերը հատ առ հատ ուսումնասիրվել են՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշը, որը պետք է 75-80 %-ից ցածր չլիներ:

Ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը:

Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ:
Ծրագիրն ունի ինչպես էներգետիկ, սոոցիալական, այլեւ բնապահպանական նշանակություն: Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)»,-նշել է նա։

Нет описания фото. Нет описания фото. Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել