Թրամփը Հիլարի Քլինթոնին և նրա աջակիցներին հիվանդ է անվանել

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը և նրա որոշ աջակիցներ հոգեկան հիվանդ են: Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նախագահ Դոնալդ Թրամփն այսպես է բնութագրել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին:

Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Նա նշել է, որ Քլինթոնը, որը պարտվեց 2016-ի նախագահական ընտրություններին, հիմա բոլոր քաղաքական հակառակորդներին մեղադրում է «ռուսական գործակալներ» լինելու մեջ: «Այդ մարդիկ հիվանդ են: Նրանց հետ ինչ-որ բան այն չէ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Քլինթոնի և նրանց մասին, որոնք կիսում են այդ  տեսակետը:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Թուլսի Գաբբարդը և Կանաչների կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ջիլ Շտայնը ռուսական գործակալներ են:

«Ես  ծանոթ չեմ Թուլսիին, բայց նա ռուսական գործակալ չէ: Ես ծանոթ չեմ նաև Ջիլ Շտայնին, բայց գիտեմ, որ նա պաշտպանում է շրջակա միջավայրը: Չեմ կարծում, որ նա սիրում է ռուսներին», – նշել է Թրամփը:

Միաժամանակ, Թրամփի կարծիքով, Թուլսի Գաբբարդը կարող է միայն քաղաքական օգուտ քաղել այս իրավիճակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել