Բազմիցս արդեն նշվել է, որ 19.12.2012թ. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:
Վերջինիս հետ կապված մեծ անհանգստությունը և լարված իրավիճակը անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնող անձանց ստիպել է հավաքվել և միասնական ուժերով ձեռնարկել որոշ միջոցառումներ, մասնավորապես այսօր որոշվեց, որ վաղը ժամը՝ 12:00-ին, նախագահի նստավայրի դիմաց տեղի է ունենալու հավաք՝ նախագահին ներկայացնելու համար իրենց նամակ բողոքը կապված արտոնագրային վճարների հետ:
Աղբյուր՝ Իրավաբան.net