Փաստաբանական գրասենյակը աշխատանքի է հրավիրում մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտացած կամ մասնագիտանալ ցանկացող իրավաբանի, աշխատանքային փորձը ցանկալի է, բայց՝ ոչ պարտադիր: Աշխատանքը կառաջարկվի հարցազրույցը և պարտադիր եռամսյա փորձաշրջանը հաջողությամբ ավարտած թեկնածուին:
Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատից։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների, ապրանքային նշանների և անբարեխիղճ մրցակցության ոլորտում ավագ իրավախորհրդատուների հանձնարարությունների կատարում,
- ապրանքային նշանների հայտերի պատրաստում,
- իրավաբանական հետազոտությունների իրականացում,
- իրավաբանական կարծիքների, հայցադիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի կազմում,
- տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- բարձրագույն իրավաբանական կրթություն,
- մտավոր սեփականության իրավունքի ոլորտի օրենսդրության իմացությունը (ՀՀ, ԵՏՄ և միջազգային օրենսդրություն), ինչպես նաև ՄՍ իրավունքի ոլորտի դատախաղի մասնակցությունը ցանկալի է,
- հայերենի գերազանց (գրավոր և բանավոր) իմացություն,
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունն առավելություն է,
- համակարգչային հմտություններ (word, excel), այլ ծրագրերի իմացությունը (power point, outlook և այլն) ցանկալի է,
- հաճախորդների սպասարկման հմտությունը ցանկալի է,
- թիմային աշխատանքի և շփման հմտությունը առավելություն է,
- բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն, հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- լարված աշխատանք կատարելու ունակություն,
- կատարած աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվություն,
- քաղաքավարություն,
- գործընկերներից և առհասարակ սովորելու կարողություն և հմտությունների շարունակական
զարգացման պատրաստակամություն:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները (CV կամ Resume) էլ-նամակով [email protected] հասցեին։
ԿԱՐԵՎՈՐ Է։ Էլ-նամակում հարկավոր է պարտադիր նշել, թե ինչու է դիմումատուն ցանկանում մասնագիտանալ ՄՍ իրավունքի ոլորտում և ինչու է ցանկանում աշխատել Knyazyan & Partners փաստաբանական գրասենյակում։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «Կնյազյան ընդ Փարթնրս» ՓԲԸ
ՀԱՍՑԵ` ՀՀ, ք. Երևան, Աբելյան 6/4
ՊԱՇՏՈՆ` Կրտսեր իրավախորհրդատու / իրավախորհրդատու
ԳՐԱՖԻԿ՝ 9:00-18:00, շաբաթ և կիրակի՝ ազատ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` 18.10.2019թ.