«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ «Սանիթեքը» սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ երևանցիներ, «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում: