Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ, առաջին անգամ բոլոր բուժհաստատությունները ստացել են աննախադեպ ֆինանսավորում․ Արտյոմ Սմբատյան

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանը արձագանքել է վերջերս առողջապահության նախարարությանն ուղղված բազմաթիվ բժշկական հաստատությունների հարցումներին՝ զինծառայողների ընտանիքներին մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ․

«Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրով պետական պատվերի վերաբաշխումը նախարարության կողմից կիրանակացվի մինչև հոկտեմբերի 31-ը: Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան կառավարության որոշման նախագծի շրջանառմանը, որով ի թիվս այլ փոփությունների վերը նշված ծրագիր կներգրավվի լրացուցիչ 470 մլն դրամ:

Հպարտությամբ պետք է արձանագրել, որ 2019 թվականին, Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ, առաջին անգամ բոլոր բուժհաստատությունները առողջապահական արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծրագրերով ստացել են աննախադեպ ֆինանսավորում, որի արդյունքում չկա և չի լինելու որևէ կազմակերպություն, որը կներկայացնի պետական պատվերի կատարողականի հաշվետվություն և չի ֆինանսավորվի:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` քաղաքացու առողջությունը, որպես պետության ռազմավարական առաջնահերթություն որակելու և այդ սկզբունքը անշեղ կայացնելու` բառի բուն իմաստով 24-ժամյա աշխատանքի համար: Շնորհակալ եմ պետական առողջապահական գործակալության և ֆինանսատնտեսագիտական վարչության բոլոր աշխատակիցներից, որոնց շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով աշխատանքի, մասնագիտական հմտությունների, բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվին հնարավոր եղավ ստանալ պետական պատվերի անաչառ, ճկուն, իրավական, համակարգային մոտեցումներով կառուցված առողջապահության ֆինանսավորման համակարգ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դե ֆակտո և դե յուրե հանդիսանալով առողջապահական համակարգի ֆինանսական գծով պատասխանատու` պատրաստ եմ քննարկել պետական պատվերի տեղադրման, տեղաբաշխման և վերաբաշխման հետ կապված ցանկացած հարց»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել