Անգելա Մերկելը Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զրույցը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Հեռախոսազրույցի այլ թեմաներ են դարձել իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում և Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից գազային  հանքավայրերի հորատումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել