Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում, ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էնզել Մկոյանը, հայտնում է Sputnik Georgia-ն։
Սա կլինի Գահարիայի առաջին այցը Հայաստան՝ վարչապետի պաշտոնում: Նա զբաղեցրել է Վրաստանի կառավարության ղեկավարի աթոռը սեպտեմբերի 8-ին:
Գահարիան սկսել է իր տարածաշրջանային ճանապարհորդությունը Ադրբեջանից, որտեղ նա եղել է հոկտեմբերի 9-ին: Երևանից Վրաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա:
Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ից: Երկրները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում: Առավել ինտենսիվ է համագործակցությունը առևտրի ոլորտում: Երկրներն ունեն ազատ առևտրի ռեժիմ, և Հայաստանը Վրաստանի տաս հիմնական առևտրային գործընկերների շարքում է: