Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման պետական գրանցման համար
1. դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
2. անունը փոխել ցանկացող անձի ծննդյան վկայականը, եթե դրանում կատարվելու են փոփոխություններ,
3. դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է,
4. ամուսնալուծության վկայականը, եթե դիմողը ցանկանում է վերականգնել իր մինչամուսնական ազգանունը,
5. դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը,
6. 16-18 տարեկան անձանց դեպքում՝ անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին,
7. զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք՝զինծառայողների դեպքում,
8. լուսանկար 2 հատ 3 x 4 սմ չափսի,
9. անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամետում:
Անվան փոխման գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով։