Ես զինապարտ կհամարվե՞մ, եթե երկքաղաքացիություն ունեմ. ԱԳՆ-ն պարզաբանում է

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, թե երկքաղաքացիություն ունեցող անձը համարվում է զինապարտ, թե՝ ոչ։ «Զինապարտության մասին» օրենքում նշված է, որ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:

Նշենք նաև, որ զինապարտության տարիքը ՀՀ-ում 18-27 տարեկանն է:

Ովքե՞ր կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

1․Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար (զինծառայողների գրանցման ցուցակից հանելու ձևով) ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից, կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում,
2. այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է,
3. քաղաքացիները, ովքեր ազատվում են ծառայությունից առանձնահատուկ հանգամանքներում` ՀՀ կառավարության որոշմամբ,
4. մինչև ՀՀ քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին,
5. գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել