Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է, թե որո՞նք են ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերը։
Դրանք են՝
• ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը,
• ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականը,
• քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ճամփորդական փաստաթուղթը, ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը` ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
• ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման N4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
• օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթը,
• ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմավորող այլ փաստաթուղթը` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
• ծնողի (կամ պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Դուք կարող եք ներկայացնել նաև Ձեր համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը, եթե Ձեր արյունակից ծնողն ազգությամբ հայ է: Այս կետով նախատեսված փաստաթուղթ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել համապատասխան անձի հետ ազգակցական կապը հիմնավորող փաստաթուղթ: