Հոկտեմբերի 14-ին ուժի մեջ է մտնում «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխությունը

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել։

Պետական մարմինները տասնօրյա ժամկետում պարտավոր կլինեն քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը և գրավոր պատասխանել նրան:

Բացառիկ դեպքերում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու կամ առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը պատգամավորին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, հարցումը կամ առաջարկն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում՝ պատգամավորին գրավոր տեղյակ պահելով ահետաձգման պատճառների մասին։

Օրենքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 14-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել