Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայր՝ ք.Մասիս) վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Վովա Մուրադյանի, Սամվել Մինասյանի:
Վովա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մասիս քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված Ժենյա Բաբայանի գերեզմանում գտնվող առարկաները վնասելով, հափշտակել է գերեզմանում տեղադրված 8.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ մետաղյա պահարանը և վաճառել այն նախապես ձեռք բերելու խոստում տված Սամվել Մինասյանին, իսկ Սամվել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես խոստանալով ձեռք բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկա, օժանդակել է Վովա Մուրադյանին գերեզմանների վրա եղած առարկաները վնասելով հափշտակություն կատարելուն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուր՝ Իրավաբան.net