Վթարի ենթարկված Ան-72 օդանավը հայկական պատկանելություն չունի. վարչապետի խորհրդական

Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385):

Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան:

Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» ընկերությունում, շատերը սխալմամբ շարունակում են այդ օդանավին վերագրել հայկական պատկանելիություն:

Տեղեկացնում եմ`

ЕК-72903 գրանցմամբ օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեեստրից հանված է դեռևս 2016թ: «Սաութ Էյրլայնզ» ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017 թ:

Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները:

Անձնակազմում ՀՀ ոչ մի քաղաքացի չի եղել:

Ապագրանցումից հետո նույն սեփականատիրոջ կողմից օդանավերի հայկական գրանցման նիշերը անօրինական կրելու հարցի հետաքննությունը սկսվել է մինչ այս վթարը և ձեռնարկվում են են համապատասխան քայլեր:

Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել