Քրդերը հայտնում է 75 թուրք զինվորի մահվան մասին

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF) հարձակվել են թուրքական բանակի վրա Ռաս ալ Այնում, որի հետևանքով զոհվել է 75 թուրք զինվոր և ոչնչացվել է յոթ տանկ, հայտնում է քրդական Firat գործակալությունը:

Նշվում է, որ քրդերի հարվածների արդյունքում վիրավորվել է ևս 19 թուրք զինվոր:

Շաբաթ օրը Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող Ռաս ալ-Այնին վերահսկողության տակ են վերցվել թուրքական զինված ուժերը և ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակը»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որն արգելված է Թուրքիայում:

Թուրքական ավիացիան նույն օրը հարձակվել է երկու երկրների սահմանին գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի և Սիրիայի մի շարք այլ քաղաքների վրա: Ավելի ուշ հայտարարվեց գործողության ցամաքային մասի մեկնարկի մասին:

Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Թուրքիայի գրավյալ քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք կարող են խանգարել սիրիական հակամարտության լուծմանը, որը շարունակվում է 2011 թվականից։

Աղբյուրը՝ Ria.ru

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել