ԱԱԾ. Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար

Ազգային անվտանգության ծառայությունը լուսանկար է հրապարեկ, ու նշել, որ յուրահատուկ թաքստոցի միջոցով 2002 թ. Վրաստանի 3 քաղաքացի փորձել են Հայաստան ներմուծել և յուրացնել 187 միավոր 100 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամ:

ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների, իսկ հետագայում` գործի նախաքննության ընթացքում, պարզվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Յ. Խուցիշվիլին, Ա. Չոբանյանը և Զ. Վարդոսանիձեն 24.01.2002 թ. Թբիլիսի-Երևան երթուղային տաքսիով «Բագրատաշենի» մաքսակետով ՀՀ տարածք են տեղափոխել նշված թղթադրամները, որոնք պահել էին վրացերեն հաստափոր գրքի մեջ` էջերի հատուկ կտրվածքով պատրաստված թաքստոցում:

Երևանում նրանք հասցրել են իրացնել 21 հատ թղթադրամ` գնելով ոսկյա զարդեր և սննդամթերք:

Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել