Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին, հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվություն է իրականացվել Վայք քաղաքի բնակիչ, 47-ամյա կասկածյալի բնակության վայրում, որի ընթացքում առանձնատանը կից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է «Տրոտիլ 400գր» գրառումներով, պայթուցիկ նյութի նմանվող 4 առարկա:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Տանտերը հայտարարել է, որ հայտնաբերվածները «Տրոտիլ» պայթուցիկ նյութ պարունակող առարկաներ են։
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: