Ազգային հիփոթեքային ընկերությունը Ֆրանսիական զարգացման գործակալության և Եվրամիության հետ համատեղ իրականացնում է բնակարանային պայմանների և էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված ծրագիր:
Վարկերի գծով թիրախային խումբ են հանդիսանում ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող թվով 3․000 տնային տնտեսություններ։ Ծրագիրն ուղղված է խթանելու ցածր և միջին եկամտի մակարդակի ունեցող բնակչության բնակարանների վերանորոգումը, հատկապես՝ մարզերում (Ծրագրին չի մասնակցում միայն Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանը), ինչպես նաև խթանելու ֆինանսական հաստատությունների կողմից էներգաարդյունավետ վերանորոգում ֆինանսավորելու նպատակով փոքրածավալ և առավել երկարաժամկետ վարկերի տրամադրումը։
Ջերմ Օջախ վարկատեսակի հիմնական պայմաններն են՝

Տնային տնտեսությունները պետք է վերանորոգման ներդրումների ավելի քան 40%-ը ուղղեն էներգաարդյունավետ միջոցառումների և սարքերի ձեռքբերմանը, որոնց մեջ 20%-ի չափով կարող են ձեռք բերել նաև կենցաղային տեխնիկա։

Եթե պատրաստվում եք վերանորոգել Ձեր բնակարանը կամ բարելավել բնակարանային պայմանները, ապա առաջարկվում են նաև հետևյալ վարկատեսակը:
