ՀՀ նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահավոման մասին» օրենքի համաձայն՝ պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։

Պետական պահպանություն տրամադրվում է՝

1) Հանրապետության նախագահին,

2) վարչապետին,

3) Ազգային ժողովի նախագահին,

4) Վարչապետի թեկնածուին։

Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։

Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:

Նշված արչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`

1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից հակաօրինական արարք կատարվելու ընթացքում,

2) անհապաղ զեկուցել պետական պահպանության ծառայության ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

Սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պահպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքը շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը:

Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործություն կրկին կատարվելու դեպքում ծառայության ղեկավարի որոշմամբ հատուկ պետական պահպանությունը դադարեցվում է:

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետի թեկնածուի կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել