Շահութահարկ վճարողների համար կարող է եկամուտ չհամարվել ներված տոկոսները, տույժերը և տուգանքները. նախագիծ

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը: 

Նախատեսվում է շահութահարկ վճարողների համար եկամուտ չհամարել կառավարության լիազորած մարմնի  և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական, այսուհետ նաև իրավաբանական անձանց նկատմամբ ձևավորված և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների և ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ անձին  ներված տոկոսների, տույժերի և տուգանքների գումարները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ: Հնարավորություն կլինի կարգավորել համակարգի վարկերի մինչև 10%-ի չափով պարտավորությունները, ինչը նշանակում է, որ շահառու կարող են հանդիսանալ ավելի, քան 100.000 վարկառուներ:

Կիրառվող հնարավորության արդյունքում մասնակի ներման կամ զիջման դեպքում, եթե մարվի առկա պարտավորությունների առնվազն 10%-ը, բանկերի կողմից վճարվող լրացուցիչ շահութահարկը կկազմի մոտ 10 մլրդ հայկական դրամ:

Առաջարկվում է հնարավորությունը կիրառել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ անհուսալի  վարկերի վրա, ինչը ենթադրում է առնվազն 2019թ. ապրիլին այդ վարկերի ժամկետանց դառնալու փաստը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել