Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակի նշանակման 5 տարվա ժամկետը ճանաչվել է հակասահմանադրական

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը այսօր՝  հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստի ընթացքում  ներկայացրեց  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Գործող կարգավորմամբ, երբ զիվորական ծառայության ընթացքում զինծառայողը ստացել է վիրավորում կամ վնասվածք և դիմել է հաշմանդամության կարգ ստանալու համար, այն տրվել է միայն ծառայությունից ազատվելուց հետո 5 տարվա ընթացքում:

Օրենքում նշված այդ դրույթը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել և նախագծով նախատեսվում է փոխել այդ կարգավորումը:

Մանրամասները՝ տեսանյությում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել