Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի. ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերի պաշտպանության գլխավոր մասնագետի թափուր հաստիք կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից հայտնում են, որ ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ:

Այսպիսով, առկա է վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերի պաշտպանության գլխավոր մասնագետի թափուր հաստիք.

1. իրականացնում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ուղղված աշխատանքներ,
2. իրականացնում է Եվրոպական դատարանի կանոնակարգով կողմին վերապահված այլ լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքներ,
3. իրականացնում է իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ համագործակացությանն ուղղված աշխատանքներ,
4. իրականացնում է Ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված և միջազգային կառույցներ ներկայացման ենթակա փաստաթղթերի փոխանցմանն ուղղված աշխատանքներ,
5. իրականացնում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացման առնչությամբ Ներկայացուցչի այլ լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին», «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների, եվրոպական դատարանի կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1181-Լ որոշման անհրաժեշտ իմացություն,
3. ծրագրերի մշակման, խնդիրների լուծման, հաշվետվությունների մշակման, տեղեկատվության հավաքագրման, վերլուծական հմտություններ,
4. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6. աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

Վերը նշված պաշտոը կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
7) համառոտ CV

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-755/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 14.10.2019թ., ժամը 12.30-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել