Փոփոխություններ` ԵՏՄ ապրանքներ արտահանման և ներմուծման հարկային հայտարարագրերի ձևերում. ՊԵԿ նախագահի հրաման

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը  սեպտեմբերի 17-ին հրաման է ստորագրել, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում:

Արտահանման հարկային հայտարարագրի ձևը կլրացվի ոչ միայն ԵՏՄ անդամ պետության անվանումը, որտեղ արտահանվում են ապրանքները, այլ նաև տարանցման հայտարարագրի, ավիաբեռնագրի, իսկ այդ փաստաթղթերի բացակայության դեպքում՝ այլ ուղեկցող փաստաթղթի համարը:

Իսկ ներմուծման հարկային հայտարարգրում պետք է նշվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը, տարանցման հայտարարագրի, ավիաբեռնագրի, իսկ այդ փաստաթղթերի բացակայության դեպքում՝ այլ ուղեկցող փաստաթղթի համարը:

Էթիլային սպիրտի դրույքաչափերը հաշվարկելիս, հրամանի համաձայն, հաշվի են առնվելու նաև նշված դրա սպիրտայնության աստիճանը, իսկ սպիրտային խմիչքների համար  նաև հնացման ժամկետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել